Հուլիսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 800 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3 հա,
Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 5000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 5000 քմ,
Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 200 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: