Միացյալ թագավորության ԱԳՆ խոսնակը հայտարարել է․
Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։
Մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել զինադադարը և երկխոսության մեջ մտնել՝ իրավիճակի դեէսկալացիայի և հետագա կորուստներից խուսափելու նպատակով։
Մենք հորդորում ենք երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի մեծացնել լարվածությունը։
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը:
Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարեկեցությանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը: