Ադրբեջանը մարտի դաշտից հեռացնում է ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված հարվածային ԱԹՍ֊ի միջոցով խոցված տանկերից մեկը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը դասվեց աշխարհի ռազմարդյունաբերական երկրների շարքում, որպես իրական մարտում փորձված, զրոյից Հայաստանում մշակված հարվածային ԱԹՍ-ներ արտադրող երկիր»,- գրել է նա: