ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ եղել է Վարդենիսի 2-րդ դպրոցում, որտեղ սեպտեմբերի 1-ից պետք է նախակրթարան գործի, կատարված աշխատանքները նախարարը գնահատել է անբավարար։
«Որակի հարցում զիջում չի լինելու
Վարդենիսի 2-րդ դպրոցում եմ: Այստեղ սեպտեմբերի 1-ին պետք է բացվի նախակրթարան: Կատարված աշխատանքը գնահատում եմ անբավարար: Հանձնարարել եմ պարզել անորակ աշխատանքի պատճառները, կատարել համապատասխան շտկումները»,- նշված է նախարարի գրառման մեջ: