ՌԴ-ում բնակվող հայ երգիծաբան և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հետևում է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին:
«Մեծ տագնապով եմ հետևում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Հայաստանի այս գեղեցիկ տարածաշրջանն իմ փոքր հայրենիքն է։ Հենց ՀՀ Տավուշի մարզից են իմ բոլոր նախնիները` հայրական կողմից։ Արդեն մի քանի օր է այնտեղ մարտեր են ընթանում։ Վառ հիշատակ զոհվածներին...
Դադարե՛ք սադրել հայոց բանակին։ Դադարեցրե՛ք «հայկական ագրեսիայի» մասին հորինված ապատեղեկատվությունը։ Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու։ Այդպես եղել է միշտ։ Այդպես կլինի միշտ։ Ո՛չ պատերազմին։ Խաղաղությունը միակ լուծումն է։ Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,- գրել է նա։