Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ հայկական պետհամարանիշերով բեռնատարներին արգելվել էր «Ֆուդ Սիթի» շուկայի տարածք մուտք գործել։ Շուկայի սեփականատերերը ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զառախ Ալիևն են, որոնք արգելել էին հայկական ծիրանի վաճառքն իրենց շուկայում:
Այսօր Մոսկվայում ապրող հայերը հերթ են կանգնել և արկղերով գնում են հայկական ծիրան։ 1Lurer.am-ը լուսանկարներով կպատմի հայկական հերթերի, մրգի առևտրի և այնտեղ տիրող մթնոլորտի մասին։
Երկար ու ժամեր տևող հերթերում կանգնած հայրենակիցների համար տեղի հայերն անվճար ուտելիք են բաժանում։