Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ Զանգակատուն գյուղի ուղղությամբ էլ են եղել կրակոցներ:
Հովհաննիսյանը շեշտեց, որ ասել, թե կրակել են Զանգակատան ուղղությամբ դեռ չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել: Նա ասաց, որ հաճախ պաշտոնական, երբ ասվում է ուղղություն, որպես կանոն, նկատի ունեն այդ ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որովհետև բնակավայրի դեպքում այդ մասին առանձին շեշտվում է, որ բնակավայրի վրա են կրակել:
«Ես այս պահին չունեմ տեղեկություն, որ կոնկրետ Զանգակատան վրա կրակոց է եղել. այս ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր: Եվ երեկ էլ էր այս ուղղությամբ էլի կրակոց եղել»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող նշանակել, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ պարբերաբար ԱԹՍ-ներ խոցվում են: Նա ասաց, որ ԱԹՍ խոցելը ցուցիչ չէ, բայց ամեն դեպքում, ընդհանուր առումով, բացառել էլ չի կարելի: