Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար: