Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` իր զորակցությունը հայտնելով Հայոց բանակին ու հայ զինվորներին:
«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։
Կեցցե՛ք տղերք,մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ»,- գրել է նա: