Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանական հրետակոծությունից մարզում առաջնահերթ վերականգնում են այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։
«Ինչպես արդեն տեղեկացրել էի, առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։
Երեկվանից սկսած՝ ակտիվորեն մեկնարկել են հրետակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները»,- ասված է մարզպետի գրառման մեջ։