ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հաղորդագրությունը, որն ստանում են քաղաքացիները, թե իբրև իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է: Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»,- գրված է հայտարարությունում: