Ուրբաթ Սերբիայի տարածքում դիմակներ կրելը պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում, որտեղ անհնար է ապահովել 1,5 մետր հեռավորությունը, հայտնում է BBC-ին: Դիմակ կրելը պարտադիր կդառնա խանութների, դեղատների առջև գոյացած հերթերում, հասարակական տրանսպորտի կանգառներում և բոլոր մարդաշատ վայրերում, կարգելվեն նաև 10-ից ավելի մարդկանցով հավաքները:
Այս միջոցները կիրառվում են` կապված կորոնավիրուսի կտրուկ աճի հետ: Բժիշկների կարծիքով, համաճարակային վիճակն ավելի բարդացավ հուլիսի սկզբին Բելգրադում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո:
Ավելի վաղ երկրի 20 համայնքներում հայտարարվել էր արտակարգ ռեժիմ: