Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիներն ակտիվ գործողություններ են վարում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարգելի քաղաքացիներ չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին ու ՍՄՍ-ներին, որ ստանում եք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է նա։