Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շուտով կմեկնարկեն Մարմաշեն համայնքի Փոքրաշեն բնակավայրի վարչական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները։ 15 մլն 636 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը՝ 6 մլն 254 հազարը, կտրամադրի պետությունը, մյուս մասը համայնքային ներդրում է լինելու, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։