Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Լուրեր»-ի թղթակիցը Մինսկից հայտնում է, որ այս պահին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:
Նիստի օրակարգը հագեցած է: Նիստի մասնակիցները կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ազատ առևտրի իրականացման համար առկա խոչընդոտների վերացման մեխանիզմները:
Ավելի ուշ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցը: Ակնկալվում է, որ ի թիվս այլ հարցերի, երկու երկրների ղեկավարները կանդրադառնան նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: