ՀՀ ՄԻՊ-ը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզի սահմնամերձ բնակավայրերից և կից գրառում կատարել.
«Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը։ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է:
Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: Պետք է, որ վաղն արդեն ավարտենք»,- գրված է հայտարարությունում: