ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ևս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով:
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ։
Բացի դրանից՝ ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ են նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ։