Անցնող գիշեր հակառակորդն արձակել է 120 կրակոց. իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է:
Հուլիսի 16-ին վիրավորված Չինարիի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում: Կա դրական դինամիկա:
Տնտեսական բաղադրիչից բացի՝ նաև քաղաքական ուղերձ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով:
Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ՝ 2 դատավորի ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 442 նոր դեպք, առողջացել է 561 քաղաքացի:
Կիրակի վարդավառ է: Արտակարգ դրության պարետը կոչ է անում՝ այս տարի զերծ մնալ այն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից:
Հուլիսի 19-21-ը Հայաստանի մի շարք հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի։ ԱԻՆ-ը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին: