Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Կապալառու կազմակերպության՝ «Վառմաշ» ՍՊԸ կողմից Արագածոտնի մարզով անցնող այս ավտոճանապարհի վրա իրականացվում են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի, կամրջի վերանորոգում, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, գյուղտեխնիկայի անցումների, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը շուրջ 162 միլիոն ՀՀ դրամ է։