ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրեպարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Արագածոտնի մարզում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Նշվում է, որ հիմնանորոգվում է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ, դեկտեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.:
Վարդաբլուրում հիմնանորոգվում է 2 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 162 մլն 77 հազար դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ, դեկտեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1980-ական թթ.:
Հիմնանորոգվում է նաև Սիփան-Սպիտակի լեռնանցք 3,8 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 270 մլն դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ, նոյեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.:
Ավշենում կհիմնանորոգվի ավտոճանապարհի 2,3 կմ հատվածը: Պայմանագրային արժեքը 184 մլն 541 հազար դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ, դեկտեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.: