Բաքվում վերջին ցույցի ժամանակ մասնակիցները վանկարկել են ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական և նույնիսկ հակաիրանական կարգախոսներ: Նրանք գոռացել են. «Հայերը, ռուսներն ու իրանցիները թուրքերի թշնամիներն են»:
Մի քանի օր առաջ էլ Բաքվում բազմահազարանոց ցույց անցկացվեց, որը հակահայկականից վերջում վերածվեց հակակառավարականի: Եվ միայն այդ ժամանակ իշխանությունը որոշեց ցրել հանրահավաքը: