Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սհմանված կանոններից է նաև դիմակ կրելը։
ՀՀ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները իրենց սպասարկման տարածքներում «հանուն բոլորիս առողջության` կրեք դիմակ» կարգախոսի ներքո քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ են բաժանել։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և նշում, որ դա բխում է բոլորիս շահերից։