Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն թվիթերում գրառում է կատարել՝ նշելով.
«Շատ մտահոգված եմ տեղի ունեցող մահացու բախումներով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Հայաստանը երկիր է, որն ինձ համար թանկ է, և որը նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Կցանկանայի լարվածության թեթևացում և վերադարձ հրադադարի պահպանմանը»: