ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` ընդգծելով, որ հակառակորդը որևէ բարոյական սահման չի ճանաչում:
«Այսօր Այգեպար գյուղի մանկապարտեզը հրետակոծվել է Ադրբեջանի կողմից: Բարեբախտաբար, զոհեր չկան՝ ի տարբերություն 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, երբ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն սպանվեց Արցախի Մարտունու շրջանի իր դպրոցի բակում, և ևս երկու աշակերտներ ծանր վիրավորվեցին:
Հակառակորդը որևէ բարոյական սահման չի ճանաչում, բայց կրթական հաստատությունների թիրախավորումը, միևնույնն է, ամբողջովին անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման»,- գրել է նա: