Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Տավուշի մարզի մեր հայրենակիցներին ու սահմանին կանգնած զինվորներին:
«Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Տավուշի մարզի մեր հայրենակիցներին ու սահմանին կանգնած զինվոր եղբայրներին:
Դուք մեր իրականության հերոսներն եք: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ձեր անկոտրում կամքը, աներեր կեցվածքն ու համախմբվածությունը գոտեպնդում են մեզ ու մղում հայրենիքի շենացմանն ուղղված նորանոր ձեռնարկումների:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Հայոց անպարտ բանակը»,- նշված է մարզպետի գրառման մեջ: