«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ուղերձ է հղել:
Նա, մասնավորապես, համախմբման և թիկունքն ուժեղ պահելու կոչ է արել՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները:
Էդմոն Մարուքյանը նշել է, որ թիկունքում պետք է զերծ մնալ խուճապային լուրեր տարածելուց, պետք է աջակցել բանակին: Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի ագրեսոր դեմքը: