Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 4 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով, տեղեկացնում են կոմիտեի լրատվական բաժնից։
2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 122 տնտեսվարող: 68 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 49 դիմում մերժվել, ևս 5 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ԱՐՍ-ՍԱՆ» ՍՊԸ
2. «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ» ՓԲԸ
3. «ԴԻՍՔԱՎՐԻ ՏՈՒՐ» ՍՊԸ
4. «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ» ՓԲԸ