«Չնայած համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»,- գրել է Քիմ Քարդաշյանը Twitter-ում։
«Հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը։ Այն երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է կիրառվել Հայաստանի դեմ:
Միջազգային հանրությունը պետք է միջամտի և, օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են։ Կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- գրել է Քարդաշյանը: