Սերժ Թանկյանն Ինստագրամի էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահի լուսանկարը՝ կից գրառմամբ.
«Սա Իլհամ Ալիևն է՝ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահը: Իշխանությունը վերցնելով հորից՝ Հեյդարից, կնոջը երկրի փոխնախագահ է դարձրել: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի նորմալ ղեկավարներ և ասելիք: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը, ինչպիսին եղավ Հայաստանում 2018-ին, որպեսզի այնտեղ լինի ողջամիտ ղեկավարություն և հուսամ՝ խաղաղություն»։