Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայով: Կառույցի թվիթերյան էջում նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակում:
Կուսակցությունը բոլոր կողմերին կոչ է արել խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում: