Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման՝ ՀՊՏՀ-ում հրավիրված խորհրդի նիստը:
Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ 22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին՝ տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: