Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ԲԿ-ից հայտնում են, որ նրա մոտ առկա են եղել համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։
Արդեն այսօր աղջկա մոտ դրական դինամիկա կա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։