«Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան կտրուկ քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հետ»,- հայտնում է AnalitikaUA.net-ը:
Նա հայտարարել է, որ հենց նման «դիվանագիտական» գործունեությունն է բերում անառողջ արդյունքների:
«Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը վերաբերող միակողմանի հայտարարությունները մասնագիտական անպիտանելիության ցուցանիշ են, պարոնա՛յք: Եվ եթե ընկեր Բոդնարի կամայականությունների առիթով իրավապահ մարմինները պետք զբաղվեն և կզբաղվեն, ապա, ընդհանուր առմամբ, թող համաշխարհային դիվանագիտական հանրությունը գնահատական տա ձեր աշխատանքին: Ուղղակի հիշեցնում եմ, որ միայն Թուրքիան է համաշխարհային ասպարեզում այդպիսի թեզեր արտահայտում վերը նշված հակամարտության վերաբերյալ:
Գուցե դուք պարզապես չունե՞ք բավարար որակյալ մասնագետներ: Գուցե օգնությո՞ւն է պետք։ Թե՞ մասնագիտական որոշ գրքեր արժե նվիրել: Դուք միայն ակնարկեք, պատգամավորները կօգնեն»,- ասել է Վոլոդինան:
Նշենք, որ Դարիա Վոլոդինան ղեկավարում է Գերագույն ռադայի ամենամեծ միջխմբակցական միավորումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու օգտին, չնայած որ հենց Ադրբեջանն էր նախաձեռնել նոր էսկալացիա, որը ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս է: