Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան միջազգային չափանիշներին անհամապատասխան է համարել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Լուկաշենկոն համոզված է, որ երկրի նախագահ կարող է ընտրվել քաղաքացին, որը ծառայել է բանակում: Եվ այս կետը, ըստ նախագահի, պետք է ամրագրել հանրապետության սահմանադրության մեջ:
Երմոշինայի կարծիքով՝ այդ կետը հաստատելուց հետո կանայք ստիպված կլինեն զորակոչվել զինծառայության, հակառակ դեպքում չեն կարողանա ներկայացնել իրենց թեկնածությունը:
«Այս կանոնը կսահմանափակի զգալի թվով քաղաքացիների մասնակցությունը»: Նա բացատրել է, որ «դուք կարող ես տղամարդ լինել, բայց բանակում ծառայած չլինել տարբեր պատճառներով` ինչպես կրոնական, այնպես էլ առողջական վիճակի հետ կապված: Ես չեմ ողջունում նման առաջարկը», ասել է Երմոշինան: