Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
«Արդյունավետ քննարկում ենք ունեցել համալսարանի կողմից Արցախում իրականացվող կրթական և բարեգործական ծրագրերը շարունակելու վերաբերյալ: Անդրադարձ կատարելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի կառուցմանը՝ շենքը շահագործման հանձնելուց հետո նոր կրթական ծերագրերի ներդրման ուղղությամբ աջակցություն ստանալու պայմանավորվածություն ենք ձեռք բերել:
Անվճար լինելուց բացի, բարձրագույն կրթությունը մեր երկրում պետք է նաև մրցունակ լինի, ուստի անզիջում և հետևողական աշխատանքն այլընտրանք չի ունենալու»,- տեղեկացրել է Արցախի նախագահը: