Կորոնավիրուսով վարակված վրացի 10 խաղաղապահ ուրբաթ գերմանական օդուժի հատուկ չվերթով Աֆղանստանից ժամանել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Սա կորոնավիրուսով վարակված զինվորականների երկրորդ խումբն է: Առաջինը՝ 28 զինծառայող հայրենիք վերադարձավ հունիսի 10-ին, գրում է sputnik-georgia-ն:
ՆԱՏՕ-ն «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելության շրջանակում Աֆղանստանում ավելի քան 13 հազար զինծառայող ունի, որոնք զբաղված են աֆղանական անվտանգության ուժերի ուսուցմամբ և խորհրդատվությամբ: Առաքելությանը մասնակցում է ավելի քան 870 վրացի զինծառայող: Նրանք տեղակայված են Բահրամ ավիաբազայում, Քաբուլում և Մազար-էլ-Շարիֆում: