Այսօր ունեցել ենք խաղաղ օր և Տավուշի մարզի բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին: Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք նախագծային երկար աշխատանքներ չեն պահանջում: Աշխատանքներն ակտիվ իրականացվում են Այգեպարում, վաղը կսկսեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Բնակիչների այն հարցին, թե չենք շտապում, պատասխանել եմ, որ` ոչ: Մենք պետք է անմիջապես անցնենք վերականգնողական նման աշխատանքների»,- ասաց նա: