Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը, որը գտնվում է Լոնդոնի Քենսինգթոն շրջանում, ենթարկվել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հարձակման: Այս մասին հայտնել է Լոնդոնի Հայ դատի հանձնաժողովի նախագահ Անեթ Մոսկոֆյանը:
Նա ասել է, որ ոստիկանությունը չի կարող վերահսկել իրավիճակը, և ադրբեջանցիներին դիմակայել են հայ համայնքի ներկայացուցիչները: Արդյունքում բախումներ են սկսվել ադրբեջանցիների և հայերի միջև: