Այսօր կրկնակի թեստ եմ հանձնել. պատասխանը բացասական է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ամեն օր, ամեն րոպե զանգում էին, գրում ու հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ։ Ինձ հասանելի էր ձեր ողջ ջերմությունն ու դրական էներգետիկան։
Հատուկ շնորհակալություն պարետատանը, ԱՆ-ին, ԱԻ-ին և Հրազդանի բժշկական կենտրոնին՝ ի դեմս իմ հրաշալի բժշկուհի Արուս Բախշյանի։ ԲԺշկուհու գրագետ ու պրոֆեսիոնալ նշանակումներն օգնեցին, որ հիվանդությունն անցնի հնարավորինս թեթև ու առանց հետևանքների։
Եվս մեկ անգամ շնորհակալություն»,- գրել է պատգամավորը: