Իջևանում ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեի՝ վիրավորների մասին տեղեկությունը որոշակի հակասության մեջ է ՊՆ-ի ներկայացրած տվյալների հետ, նշեց, որ այդ թվերի մեջ ոչ մի իրական հակասություն չկա:
«36 դեպք ընդհանրապես է եղել, որից մեծ մասին բժշկական միջամտություն անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բուժօգնություն է ցույց տրվել, որից տասը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ քննչական մարմինները ցանկացած, անգամ աննշան վիրավորման, շոկի պարագայում վարույթ են իրականացնում, և իրենց մոտ ստատիստիկան այս պահին թվերով արտահայտելու դեպքում ստացվում է ավելի բարձր: