Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ակտիվորեն հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Դավիդ Զալկալիանին կոչ է արել կողմերին վերադառնալ մինչև հուլիսի 12-ը տիրող իրավիճակին:
Զալկալիանին ընդգծել է, որ հակամարտությունն առաջին անգամ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության սահմաններից և ներկա պահին տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին: