Պատերազմի, համավարակի ու տնտեսական լարվածության ժամանակ մենք մտածում ենք գիտության և արվեստի մասին: Նման գրառում է Ֆեյսբուքի իր էջում կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս շաբաթ որոշում կայացվեց միջոցներ հատկացնել աշխարհահռչակ Starmus փառատոնին։ Այն կազմակերպվում է որպես համագումար և գիտաժողովների շարք, որոնց շուրջ մեկ շաբաթ նշանավոր գիտնականների մասնակցությամբ անցկացվում են նաև այլ միջոցառումներ՝ այցելություններ, ցուցահանդեսներ, մրցույթներ, վարպետության դասեր, բանավեճեր, կլոր սեղաններ և քննարկումներ, որոնք բոլորն առնչվում են փառատոնի հիմնական թեմային և միացնում են գիտությունն, արվեստը և երաժշտությունը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են մի շարք ցուցահանդեսներ և համերգներ:
Փառատոնին կմասնակցեն առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և հանրահռչակ երաժիշտներ և արվեստագետներ, ովքեր հանրության հետ կկիսեն գիտելիքների հանդեպ իրենց ձգտումը: Այն կկայանա հաջորդ տարի։ Մանրամասները՝ շատ շուտով»,- գրել է նա: