Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը, ինչպես նաև կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։
«Մենք դատապարտում ենք զինված բախումները, որոնք մի քանի մարդու մահվան պատճառ են դարձել: Երկու կողմերին կոչ ենք անում հարգել հրադադարը և վերսկսել երկխոսությունը` էսկալացիայից խուսափելու համար:
Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և կայուն կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- գրված է հայտարարությունում: