Վրաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտերի ժամկետը լրացել է հուլիսի 15-ին՝ գրում է alig.ge կայքը։
Այս մասին հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ ԿԸՀ-ի` 68 կուսակցություն է դիմել, որոնցից մեկի գրանցումը մերժվել է, 14-ը գրանցվել են, մնացած հայտերն ուսումնասիրման փուլում են: Ուսումնասիրման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Նոր կարգը ենթադրում է գրանցման հեշտացում: Ստորագրություններ հավաքելու անհրաժեշտություն կլինի միայն այն կուսակցությունների համար, որոնց թեկնածուները 15 հազարից պակաս ձայն են ստացել 2018-ի նախագահի ընտրություններին: Միաժամանակ, 10 հազար ստորագրության փոխարեն բավական են 5 հազարը:
Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: