ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատասխանատուների սպառնալիքների վրա:
«Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: