Վաղվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կսկսվեն արկակոծումից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները, մի շարք տներ կկառուցվեն զրոյից։ Աշխատանքները կֆինանսավորվեն պետական բյուջեից՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: