ՀՏԶՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հիմնադրամը, ՀՀ Կառավարության միջոցներով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կիրականացնի մանկապարտեզի վերակառուցում:
Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը կվերակառուցվի որպես մանկապարտեզ, մինչ այժմ այնտեղ գործում է համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն. շենքային վատ պայմանների պատճառով այցելում է ընդամենը 50 երեխա, վերակառուցումից հետո մասնաշենքը կծառայի նույն նպատակին` ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ավելի քան 120 երեխայի համար:
Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է շուրջ 110 միլիոն դրամ, որից 90 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, իսկ մնացած գումարը՝ Վանաձոր համայնքը: Ծրագիրը կառավարում է ՏԿԵ նախարարությունը։