Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներ անողն ու իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով «Լուրերի» հարցին, թե արդյո՞ք սա առաջին դեպքն է, երբ նման ապառնալիքներ են հնչում և արդյո՞ք նախկինում նման հայտարարություններ եղել են:
«Չեմ հիշում, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանի կողմից նախկինում նման սպառնալիք հնչեր: Գուցե եղել է: Մի կողմից ուրախ եմ, որ մեր դիվանագետները, մասնագետները հարցը համարժեք կերպով բարձրացրել են միջազգային կառույցների առջև: Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ նման հայտարարություն անողն ու իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»,- նշեց նա: