Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 99 պատգամավոր: ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 2 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց ԿԲ խորհրդի նոր անդամին:
Նշենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: