ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի»,- գրել է նա։
Ավելի վաղ ՊՆ մամուլիս խոսնակը տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ էր հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել էր ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։